
Գործունեության հիմնական ուղղությունները կապված են Հայաստան բենզինի եվ դիզելային վառելիքի ներկրման, մեծածախ բազաների եվ բենզալցակայանների ցանցի զարգացման, ինչպես նաև վաճառքի կտրոնային համկարգի հետ: Գործունեության նշված ուղղությունների զուգակցումն ընկերությանը հնարավորություն տվեց հաճախորդներին ազատել բազում խնդիրներից: Կտրոնային համակարգի շնորհիվ ֆինանսական բոլոր գործողություններն իրականացվում են բանկային փոխանցումների միջոցով, հետևաբար եվ ապահովված են անհրաժեշտ փաստաթղթերով: Կտրոնային համակարգը ավտոպարկերի սեփականատերերին հնարավորություն է տալիս միջոցների տնտեսման նպատակով ոչ կանխիկ հաշվարկներ կատարել ավտոմեքենաների վարորդների հետ: Մյուս կողմից, հաճախորդն ազատվում է վառելանյութի պահեստավորման խնդրից, քանի որ կտրոններն առանց բացառության ընդունվում են ընկերության բոլոր բենզալցման կետերում:
Այս կերպ կանոնավորվում են ծախսերը, ապահովվում է ֆինանսական գործողությունների օրինականությունն ու թափանցիկությունը, խնայում են ժամանակը: