Special gasoline and detergent additvies to fuel

Ռեսուրսների հզորությունը և խնայողությունը բարձրացնող տեխնոլոգիաներ
 
 
Մաքրող հավելանյութեր վառելիքում
Ցանկանում ենք  Ձեզ ներկայացնել և տալ որոշակի նեղմասնագիտական տեղեկատվություն վառելիքում առկա բազմաֆունկցիոնալ մաքրող«Мягкий» հավելանյութերի օգտագործման անհրաժեշտության և միանշանակ օգուտավետության և արդյունավետության վերաբերյալ :
 
Գրեթե ցանկացած բենզինի (վառելիքի) օգտագործումը այս կամ այն ձևովով խնդիրներ է առաջացնում մեքենայի վառելիքի մատակարարման համակարգի և նրա շարժիչի վրա:
 
Ընդ որում , ինչպես ցույց  է  տալիս փորձը, անզեն աչքով հասանելի առաջին նստվածքները հայտնվում են ինժեկտորային շարժիչների վառելիքային ծորակների վրա առաջին 1500 կմ վազքից հետո:
 
Ժամանակակից ավտոմեքենաների հուսալի շահագործումը գրեթե անհնար է դառնում առանց մաքրող և բազմաֆունկցիոնալ հավելանյութերի, որոնք բարելավում են բենզինի շահագործման հատկությունները:
 
Մաքրող հավելանյութերի համատարած օգտագործումը նույնպես կապված է մեքենաների արտանետումների պատճառով շրջակա միջավայրի աղտոտման խնդրի հետ:
 
Դա պարտադրում է ամբողջ աշխարհում, ինչպես նաև Ռուսաստանում , տարբեր մակարդակներում օրենսդիր մարմիններին իրականացնել  բնապահպանական ծրագրեր: Բոլոր երկրներում, ինչպես նաև ВР, ТОТАL, ЛУКОЙЛ, SНЕLL, РОСНЕФТЬ, КАЗАХНЕФТЬ, БЕЛОРУСНАФТА ընկերություններում լայնորեն տարածված է ավտոմեքենաների բենզինի մեջ մաքրող հավելանյութեր ավելացնել:   Համաձայն Մաքուր օդի օրենքին, 1995թ. հունվարից բոլոր ավտոմեքենաների բենզինները, որոնք օգտագործվում է ԱՄՆ–ում, պետք է պարունակենմաքրող հավելանյութեր:
 
Մոսկվա քաղաքի Կառավարության կողմից ընդունվել է որոշում (28 XII 2004թ. N 952-ПП), որին համաձային 2006թ. հունվարի 1-ից քաղաքում վաճառվող բոլոր բարձրօկտանային ավտոմոբիլային բենզինները պետք է պարունակեն մաքրող հավելանյութեր:
 
Բոլոր գոյություն ունեցող վառելիքային հավելանյութերը կարելի է դասակարգել ըստ իրենց նպատակի.
 
Վառելիքային համակարգի մասերի մաքրման համար, Այրման կամերայի մասերի մաքրման համար, Հավելանյութերը, որոնք փոխում են վառելիքի հատկանիշները (տնտեսում, հզորություն ավելացում և այլն):
 
Ըստ նրանց ազդեցության ձևի առանձնացնում են
 
1) Համալիր խտացված վառելիքի համակարգը մաքրող նյութեր
 
2) «Мягкие մաքրող նյութեր» վառելիքի համակարգի հավելանյութեր
 
3) Ուղղված ազդեցության  հավելանյութեր- վառելիքի համակարգի մաքրում
 
Այս խմբին պատկանող հավելանյութերի նման մանրամասն դասակարգումը թելադրված  է հաշվի առնելով ավտոմոքենայի վազքը և նրա շահագործումը:
 
 ЭКТО  և ЭКТО PLUS մեր վառելիքներում օգտագործված է «Мягкие մաքրող նյութեր» հավելանյութերի խումբը, որոնք ծառայում են վառելիքի համակարգի լաքային և քսուկանման նստվածքների հեռացմանը`չազդելով կարծր նստվածքների վրա:
 
Շնորհիվ Мягкий մաքրող նյութերի այդ կերպ ստեղծված ակտիվ բանաձևին, այն կարելի է համարձակորեն լցնել ինչպես հին այնպես էլ չափից ավելի վազք ունեցող ավտոմեքենաների վառելիքային բաքի մեջ:
 
«МЯГКАЯ» վառելիքային հավելանյութ պարունակող բենզինը դա մասնագիտացված ունիվերսալ բազմաֆունկցիոնալ հավելանյութ է, որը ավելացվում է նոր սերնդի վառելիքի մեջ, բարելավելով շահագործվող բենզինի հատկությունները, ապահովում է  բենզինային շարժիչի ամբողջ վառելիքային համակարգի մաքրությունը` շահագործման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
 
Նստվածքների վրա մաքրող բաղադրիչների համալիր ազդեցության եզակի արտոնագրված մեխանիզմը երաշխավորված բացառում է մաքրման ընթացքում վառելիքի համակարգի բաղադրիչների խցանումների հնարավորությունը:
 
Նստվածքները ոչ թե շերտազատում են, այլ աստիճանաբար «լվացվում են», ինչի հաշվին ապահովում է ամբողջական անվտանգությունը  և միջոցի օգտագործման բարձր արդյունավետությունը նույնիսկ եթե համակարգերը շատ են աղտոտված:
 
Վառելիքի այրման կատալիզատորը՝ նոր սերնդի նյութ է, որն օգտագործվում է մաքրող հավելանյութերում՝ ուղղելով բազային վառելիքի պարամետրերը, բարելավելով վառելիքային խառնուրդի այրման պրոցեսը /ընթացքը/, ինչի հաշվին էլ հասնում է վառելիքի տնտեսմանը:
 
ԲՆՈՐՈՇ  ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
 
- Զգալիորեն բարձրացնում է բենզինի մաքրող հատկությունները
 
- Նվազեցնում շարժիչում առաջացող ածխածնի ձևավորմանը
 
- Կանխում է կոռոզիան
 
- Նախազգուշացնում է սառեցման պրոցեսը
 
- Նվազեցնում է արտանետված գազի տոքսիկությունը
 
- Նվազեցնում է վառելիքի ծախսը
 
- Օգնում է կատալիզատորների աշխատանքին
 
 
«МЯГКИЙ» հավելանյութերի պարունակության հիմքում դրված է գիտնականների մշակված ՝  ածխաջրածնային նստվածքների վրա կատարվող «լվացվող» ազդեցության մեթոդը:
 
 Հենց այս մեթոդն է թույլ տալիս  ապահովել հավելանյութերի ազդեցության ամբողջական անվտանգությունը:
 
  «МЯГКИЙ» մաքրման հավելանյութերի էֆեկտիվությանը հասնում է ոչ թե պարունակության ագրեսիվության նվազեցման հաշվին, այլ սկզբունքորեն ազդեցության այլ եղանակի հաշվին:
 
  Հատուկ ընտրված քիմիական ակտիվ բաղադրիչների պարունակությունը սկզբում փոխում նստվածքների մոլեկուլային կառուցվածքը՝ խեժանման և կարծր վիճակից դարձնում այն փխրուն դոնդողանման զանգվածի, իսկ հետո կատարվում է նստվածքների աստիճանաբար լվացումը՝ վերին շերտից դեպի ստորին շերտը:
 
Շնորհիվ այսպիսի մոտեցմանը ապահովում է նուրբ և անվտանգ մաքրում,քանի որ հավելանյութը ամբողջությամբ բացառում է կեղտի խոշոր մասնիկների շերտազատումը, որոնք ել պարզապես խցանում են ֆիլտրները, ժիկլերները, և այլ «նուրբ» տեղերը, իսկ երկրորդ հերթին կատարվում է  յուրահատուկ արդյունավետ  շարժիչի վառելիքի համակարգի բոլոր մասերում ցանկացած տեսակի կեղտոտ նստվածքների մաքրման էֆեկտ՝ սկսած վառելիքային բաքից և վերջացված այրման կամերայով:
 
 
Ամփոփելով վերը նշվածը միանշանակ ուզում եմ ընդգծել այն փաստը, որ ЭКТО և ЭКТО PLUS նորագույն տեխնոլոգիայով   «Мягкий»  հավելանյութով մեր Բենզինը անվնաս է ցանկացած տեսակի և ցանկացած շահագործված վազքի շարժիչների համար: