Նախագահի ուղերձը

1992 թվականից սկսած՝ CPS-ը գործում է Հայաստանի վառելիքի շուկայում: Ընկերության քաղաքականության ձևավորումը կատարվում էր նորանկախ Հայաստանի կայացման ընթացքում: Մշակված ռազմավարությունը բավականաչափ նպաստեց, որ բենզինի եվ դիզելային վառելիքի ներկրման եվ իրացման բիզնեսը սկսեց հետևել որոշակի կանոնների եվ ձեռք բերեց վառելիքի քաղաքակիրթ շուկային բնորոշ գծեր:
 
Մենք չենք մոռացել, թե ինչպես մեր քաղաքների փողոցներում կենցաղային տարաներով, դույլերով եվ շշերով վաճառում էին կասկածելի որակի վառելիք: Մենք հիշում ենք նաև բենզինի եվ դիզելային վառլիքի մատակարարման անկանոնությունը եվ կանգնած ավտոմեքենաները: Տառապում էին սպառողները, պետական բյուջեն եվ շրջակա միջավայրը:
 
Վառելիքաէներգետիկային համալիրի նման վիճակն անընդունելի էր երկրի համար, որը չուներ սեփական էներգետիկ ռեսուրսներ որակյալ վառելիքի անխափան ապահովման խիստ համակարգի կարիք ուներ: Եվ նման համակարգ ստեղծվեց:
 
CPS-ը Հայաստանում բենզինի եվ դիզելային վառելիքի ամենախոշոր մատակարարներից մեկն է: Ընկերությանը բաժին է ընկնում տարեկան ներկրման 50%-ը :
 
Ընկերությունը պահպանում է իր հեղինակությունը՝ համագործակցելով ինչպես երկրում, այնպես էլ նրանից դուրս միջազգային բարձր չափանիշներին համապատասխան աշխատող գործընկերների հետ: Բենզինը ներկրվում է Ռուսաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից, իսկ դիզելային վառելիքը՝ Ռուսաատանից և Թուրքմենստանից: Իդեպ, Թուրքմենստանը, որպես Հայաստանի համար վառելիքի այլըտրանքային մատակարար, հայտնաբերել է CPS ընկերությունը, որի համար կարևոր էր երկրում վերացնել վառելիքային դեֆիցիտը եվ ապահովել անխափան մատակարարում հատկապես այն դեպքերում, երբ փակ է Փոթիի նավահանգիստը: Բոլոր մատակարարումները պարտադիր կերպով սերտիֆիկացվում են նախքան շուկա հանվելը: Գործընկերների ընտրության հարցում ընկերության համար պարտադիր պայման է նրանց ապրանքի սերտիֆիկացված լինելը: Իր հերթին CPS-ը երաշխավորում է ոչ միայն որակ, այլ նաև վաճառվող վառելիքի ճշգրիտ քանակ: Հաճախորդների վստահությունը ձեռք բերելը ընկերության գլխավոր նպատակներից մեկն է, և CPS-ն այդ խնդիրը լուծում է: Այդ մասին է վկայում ընկերության ակտիվության անընդհատ աճը ինչպես գործընկերների, այնպես էլ հաճախորդների հանդեպ:
 
CPS ընկերությունը մեծածախ բազաների ճյուղավորված ցանց ունի գրեթե բոլոր կենտրոնական հանգույցներում, որտեղ իրականացվում է մասայական շինարարություն, զարգանում է ենթակառուցվածքը, վերականգնվում են ավտոմայրուղիները: Երևանից բացի կենտրոնական մեծածախ բազաներ կան Վանաձորում, Արմավիրում, Գյումրիում, Աբովյանում, Սևանում, Արթիկում: Սեփական տեխնիկական միջոցների հաշվին վառելիքը բազաներից բաշխվում է բենզալցակայանների ցանցին, որի ճյուղերը տարածված են երկրի գրեթե բոլոր շրջաններում:
 
Ընկերության ձեռքբերումներից է վաճառքի կտրոնային համակարգի ներդնումը: Մեծածախ և մանրածախ վաճառքի բոլոր կետերը հագեցած են վաճառքի ընթացքը հսկող էլեկտրոնային սարքավորումներով:
 
Մենք վստահ ենք, որ եթե յուրաքանչյուրն իր ոլորտում խղճով աշխատի, ապա մեր երկիրն արագ կհաղթահարի առկա դժվարությունները: Այս տեսակետից կարևորում եմ բաց եվ թափանցիկ գործունեության իրականացման սկզբունքի ամրապնդումը հաճախորդների, գործընկերների եվ պետության հետ ունեցած բոլոր հարաբերություններում: Իմ գնահատմամբ ընկերությունն արդար է հաճախորդների նկատմամբ եվ ազնիվ պետության առաջ: Այսպիսով՝ ընկերությունը երկար տարիներ է երկրի ամենախոշոր հարկատուների հնգյակի մեջ:
 
CPS ընկերությունն իրականացնում է կորպորատիվ քաղաքականություն՝ հոգալով այն մասին, որ յուրաքանչյուր աշխատակից հպարտություն եվ պատասխանատվություն զգա ընկերության գործունեության համար, որն ուղղված է երկրի տնտեսության զարգացմանը: CPS-ի բիզնես-ծրագրերն ուղղված են Հայաստանի վառելիքի շուկայի ընդհանուր զարգացմանը՝ ներառյալ սպասարկման ոլորտը:
 
Մենք մտադիր չենք կանգ առնել ձեռք բերածով: Արդեն իսկ ընկերությունը մտադիր է զարգացնել և զարգացնում է բենզալցակայանների ցանցը:
 
Ես հույս ունեմ, ավելին, վստահ եմ, որ կոլեկտիվի բարձր պրոֆեսիոնալիզմի եվ գործադրած ջանքերի շնորհիվ ընկերությունը կկարողանա իրականացնել իր ծրագրերը եվ ավելի ընդլայնել գործունեության ոլորտը:
 
 
CPS ընկերության նախագահ
Աշոտ Սալազարյան