Բնապահպանական քաղաքականություն

CPS-ն անցկացնում է բնապահպանական քաղաքականություն՝ ապահովելով միայն սերտիֆիկացված վառելիքի մատակարարում եվ իրացում՝ նպաստելով շրջակա միջավայր թունավոր արտանետումների նվազեցմանը: CPS-ը զբաղվում է միայն այնպիսի ապրանքի ներկրմամբ, որն արտադրել են պաշտոնապես գրանցված ձեռնարկություններ եվ բացառում է անորակ եվ էկոլոգիապես ոչ մաքուր էժան վառելիքի մատակարարման առաջարկները:
 
Բնապահպանության տեսակետից բենզինը եվ դիզելային վառելիքը շրջակա միջավայրի վրա բացասաբար ազդող գործոններ են: Վառելանյութի որակը խստորեն հսկվում է եվրոպական երկրներում, իսկ վերջին ժամանակներս՝ նաև Հայաստանում: Գործնականում բոլոր քաղաքակիրթ երկրներում արգելված է էթիլացված բենզինի օգտագործումը, որը պարունակում է մեծ քանակությամբ կապար: Հայաստանում էթիլացված բենզինի ներկրումն արգելվեց 2001 թվականից: CPS-ն իր հերթին իրականացրել է ոչ էթիլացված բենզինի մատակարարում 1992 թվականից:
 
Հետևելով սեփական բնապահպանական քաղաքականությանը՝ CPS-ը ներկրում է միայն սերտիֆիկացված բենզինը եվ դիզելային վառելիք: Հաշվի առնելով փողոցներում երթևեկության ծանրաբեռնվածությունը՝ CPS-ը ջանում է նվազեցնել բացասական գազերի վնասակար ազդեցությունը բարձրորակ վառելիքի հաշվին: